Մեր առավելությունները
Ընդունարան
Ընդունարան ամբողջ կենտրոնը սպասարկելու համար
UP&UP բիզնես կենտրոնի ընդունարանի բարեհամբույր աշխատակիցների շնորհիվ բոլոր այցելուները կարող են ստանալ իրենց հուզող ցանկացած հարցի պատասխան և լիակատար աջակցություն ամբողջ բիզնես կենտրոնի ներսում։
Կանաչ գոտի (Green zone)
Ընդարձակ կանաչ գոտի հանգստի համար
Աշխատանքի բարձր տեմպն ու տեղեկատվության հոսքը հաճախ կարող են առաջացնել սթրես։ Այդ պատճառով կարևոր է հոգ տանել նաև աշխատակիցների հանգստի մասին։ UP&UP բիզնես կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները սթրեսը նվազեցնելու և վերալիցքավորվելու համար՝ նոր մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու նպատակով։
Կոնֆերանս դահլիճ
Ընդարձակ հանդիպումների սրահ (conference hall)
Ընդարձակ հանդիպումների սրահ — հիանալի տարբերակ գործնական հանդիպումների, կոնֆերանսների, կոնգրեսների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների անցկացման համար։ Սրահը հագեցած է նաև LED էկրաններով:
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՍԵՆՅԱԿՆԵՐ
Զանգերի սենյակներ
Սուրճի սենյակ
Սուրճի սենյակ ամեն հարկում
Ամեն հարկում առանձնացված սուրճի սենյակ՝ աշխատանքից կտրվելու և մեկ բաժակ սուրճ վայելելու համար։
UP&UP բիզնես կենտրոնը կառուցվել և հանձնվել է շահագործման 2024 թվականին։
Առաջարկում է 15-ից 332քմ լուսավոր և հարմարավետ գրասենյակային տարածքներ։ Գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում՝ Երևանի կենտրոնից ընդամենը 7կմ հեռավորության վրա՝ հյուսիս-հարավ մայրուղու առաջին գիծ։ Նոր, պրեմիում դասի բիզնես կենտրոն՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով և ժամանակակից դիզայնով։
Այն առաջին բիզնես կենտրոնն է Երևանում կառուցված բացառապես ՏՏ ոլորտի ընկերությունների համար։ Համալրված է ժամանակակից կոմունիկացիոն ցանցով, երկու ռեզերվային գծով և 24/7 անվտանգության համակարգով, որը ներառում է տեսահսկում, հակահրդեհային, ձայնազդանշանային համակարգ, մուտքի հսկողության (face և finger control) և պահնորդական ծառայություն։ Առկա են ստորգետնյա և բացօթյա կայանատեղիներ, էլեկտրոմոբիլների արագ լիցքավորման կայաններ և ավտոլվացման կետ։
Սանհանգույց
Ընդարձակ և ժամանակակից լուծումներով հագեցած սանհանգույցներ՝ կահավորված նորագույն լուծումներով։
Ռեստորան
Ֆուդ կորտ , ռեստորան և լանչ բար
Անցկացրե՛ք Ձեր ընդմիջումները ընկերների և գործընկերների հետ ունենալով համեղ լանչ հարմարավետ ֆուդ կորտում կամ լանչ բարում։ Իսկ երեկոները անցկացրեք ռեստորանի ջերմ միջավայրում վայելելով համեղ խոհանոցի նրբահամ խորտիկները և հաճելի երաժշտություն։
Էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան
UP&UP բիզնես կենտրոնը տրամադրում է բարձրորակ և արդյունավետ էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան
Ժամանակակից աշխարհում էլեկտրամոբիլների աճը նպաստում է օդի աղտոտման նվազեցմանը և էկոլոգիական խնդիրների լուծմանը:
Դեմքով և մատնահետքով ճանաչման հսկողության համակարգ
Կարգապահությունը որակյալ աշխատանքի կատարման գրավականներից է։ UP&UP բիզնես կենտրոնում տեղադրված գերժամանակից և խելացի համակարգի շնորհիվ անգամ հեռախոսով կարելի է հետևել աշխատակիցների տեղաշարժին։
Ավտոկայանատեղի
Վերգետնյա և ստորգետնյա կայանատեղի
Ընդարձակ ավտոկայանատեղիներ Ձեր մեքենաներն ապահով և հարմարավետ կայանելու համար։ Գործում է 24/7 տեսահսկում։
ՍՈՒՐՃ
Համեղագույն սուրճ՝ ընդմիջումների համար
Մաքրության ծառայություն
Բոլոր փաթեթների մեջ ներառվում է մաքրման ծառայությունը, որպեսզի ձեր միջավայրը միշտ մաքուր և կոկիկ լինի:


